x
L
u
x
e
D
r
i
v
e
ՄԵՆՔ ԱՎԵԼԻ ՄՈՏ ԵՆՔ ՁԵԶ
ք. Երևան, ք. Աբովյան
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ։
Գլխավոր էջ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
Թեստեր
Փաթեթներ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մեր թիմը
Կարծիքներ
Մուտք
Գրանցվել
Զանգահարեք
+374 98297898
Մուտք
Գրանցվել
Կոնտակտային տվյալներ
ք. Երևան Զաքարիա Քանաքեռցի 126/ք. Աբովյան Ինտերնացիոնալ 3
098297898 055297898
Թեստ 20
Թեստի ավարտին մնաց:
30:00
#1185
Հարց 1. Դուք սկսում եք երթեւեկել ճամփեզրից։ Պարտավո՞ր եք արդյոք զիջել ճանապարհը թեթեւ մարդատար ավտոմոբիլին, որը կատարում է հետադարձ։
Պարտավոր եք
Պարտավոր չեք
#1186
Հարց 2. Դուք շարունակում եք երթեւեկությունն ուղիղ։ Ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջել ճանապարհը։
Միայն թեթեւ մարդատար ավտոմոբիլին
Ոչ մեկին
Միայն թեթեւ մարդատար ավտոմոբիլին եւ մոտոցիկլին
Բոլոր տրանսպորտային միջոցներին
#1187
Հարց 3. Եթե մտադիր եք կատարել ձախ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջել ճանապարհը։
Մոտոցիկլին
Պարեկային ավտոմոբիլին
Բոլոր տրանսպորտային միջոցներին
#1305
Հարց 4. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կայանում է համարվում
5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղեւորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ։
5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթեւեկության այլ մասնակցի կամ որեւէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղեւորի նuտելու, իջնելու եւ (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրեսդրությամբ նախտեսված այլ դեպքերի։
#1385
Հարց 5. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
Կողային կցորդով մոտոցիկլում բացակայում է բժշկական դեղատուփը։
Անսարք է քարշակի հենակցման հարմարանքը։
Երկու դեպքում էլ։
#1484
Հարց 6. Ո՞ր ճանապարհային նշանն է արգելում հետադարձը։
1
2
3
#1485
Հարց 7. Ի՞նչ են ցույց տալիս տվյալ ճանապարհային նշանները։
Նորոգման աշխատանքների պատճառով կողնակ մուտք գործելը վտանգավոր է
Ճանապարհին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ
#1486
Հարց 8. Ի՞նչպես պիտի վարվի վարորդն այն դեպքում, երբ խաչմերուկից առաջ տեղադրված է հետեւյալ ճանապարհային նշանը։
Անցնել խաչմերուկը` անվտանգությունը պահպանելով
Ճանապարհը զիջել հատվող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին
Կանգնել նշանի առջեւ եւ ճանապարհը զիջել հատվող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին
#1663
Հարց 9. Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետեւյալ հերթականությամբ՝
Բեռնատար ավտոմոբիլը, թեթեւ մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը, ավտոցիստեռնը։
Բեռնատար ավտոմոբիլը, ավտոբուսը, թեթեւ մարդատար ավտոմոբիլը, ավտոցիստեռնը։
#1664
Հարց 10. Թեթեւ մարդատար ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի
Առաջինը։
Երկրորդը` ավտոբուսից հետո։
Երրորդը։
#1665
Հարց 11. Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետեւյալ հերթականությամբ՝
Թեթեւ մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը։
Ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, թեթեւ մարդատար ավտոմոբիլը։
Ավտոբուսը, թեթեւ մարդատար ավտոմոբիլը, բեռնատար ավտոմոբիլը։
#1780
Հարց 12. Թույլատրվու՞մ է երթեւեկել նշված հետագծով, երբ դարձափոխային լուսացույցերն անջատված են։
Թույլատրվում է
Թույլատրվում է վազանցելու նպատակով
Արգելվում է
Թույլատրվում է՝ հանդիպակաց երթեւեկող տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում
#1781
Հարց 13. Տվյալ իրավիճակում ո՞ր տրանսպորտային միջոցներն ունեն երթեւեկությունը շարունակելու իրավունք։
Թեթեւ մարդատար ավտոմոբիլը` ուղիղ, պարեկային ավտոմոբիլը` բոլոր ուղղություններով, ավտոբուսը` միայն աջ
Միայն պարեկային ավտոմոբիլը` բոլոր ուղղություններով
Պարեկային ավտոմոբիլը` բոլոր ուղղություններով, ավտոբուսը` միայն աջ
#1895
Հարց 14. Ո՞ր տրանսպորտային միջոցների համար է առանձնացված «A» տառով գծանշված գոտին։
Միայն ավտոբուսների համար, որոնք շարժվում են սահմանված երթուղով
Տրոլեյբուսների եւ տաքսիների համար
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար
#1896
Հարց 15. Թո՞ւյլատրվում է կանգառը նշված վայրում։
Այո
Ոչ
#1897
Հարց 16. Թույլատրվո՞ւմ է կայանումն այս իրավիճակում։
Այո
Միայն օրվա լուսավոր ժամերին
Ոչ
#1985
Հարց 17. Թույլատրվու՞մ է արդյոք մոտոցիկլների քարշակումը։
Թույլատրվում է կողային կցորդով մոտոցիկլների քարշակումը
Թույլատրվում է առանց կողային կցորդի մոտոցիկլների քարշակումը
Երկու դեպքում էլ թույլատրվում է
#2072
Հարց 18. Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի
Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում։
Քարշակման դեպքում (քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա)։
Կանգառն արգելված տեղերում՝ հարկադրված կանգառի դեպքում։
Թվարկած բոլոր դեպքերում։
#2073
Հարց 19. Տրանսպորտային միջոցից ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում «Վթարային կանգառ» նշանը։
Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 15մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 30մ
Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 10 մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 20մ
Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 5մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 10մ
#2159
Հարց 20. Հանգիստ վիճակում չափահաս մարդու շնչառությունը կազմում է
12-18 շնչառական շարժում մեկ րոպեում։
20-30 շնչառական շարժում մեկ րոպեում։
40-60 շնչառական շարժում մեկ րոպեում։
Պատասխանի՛ր բոլոր հարցերին
Հաստատել
Հաջորդը
✖
Հարցեր -
0
Ճիշտ պատասխան -
0
Սխալ պատասխան -
0
տեսնել թեստի արդյունքները
Գնալ վերև